
Razm.info պորտալը գրում է․
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարում և պնդում է, թե Ադրբեջանի տարածքը հրթիռակոծվել է ՀՀ տարածքից։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ում երկրում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին ցուցադրում են հարվածների ուղղությունը, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանի ՊՆ-ում էլ են ընդունում, որ հարվածները Արցախից էին»։

