գլխավոր Գլխավոր Վերջին մեկ տարում զորացրվածներին, կոչ եմ անում կամավոր ներկայանալ կենտրոնական հավաքակայան․ Վարչապետ

Վերջին մեկ տարում զորացրվածներին, կոչ եմ անում կամավոր ներկայանալ կենտրոնական հավաքակայան․ Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում բոլոր զորացրված զինծառայողներին։

«Որոշ տեղերում Պաշտպանության բանակը վստահ վերահսկում է իրավիճակը, որոշ տեղերում իրավիճակը շատ ծանր է և ես չեմ թաքցնում իրավիճակը»,-ասաց վարչապետը։

Քանի որ օրենսդրությամբ արգելված է վերջին մեկ տարում զորացրվածներին զորակոչել, Նիկոլ Փաշինյանը նրանց կամավորագրվելու կոչ արեց։ Բանն այն է, որ նրանք մեր զորքերի ամենամարտունակ հատվածն են կազմում։ Քանի որ մոբ օրենսդրությամբ նախատեսված չէ նրանց զորակոչը, Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ եթե ունեն պահպանած իրենց զինվորական համազգեստը, ապա միանգամից այդ համազգեստը հագած, համապատասխան փաստաթղթերով ներկայանան կենտրոնական հավաքակայն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նրանց չի կանչում սովորական մարտական հերթապահության, այլ կանչում է կենաց-մահու կռիվ տալու։