գլխավոր Տեխնո Porsche-ն ներկայացրել է Panamera Platinum շքեղ մոդելները (լուսանկարները)

Porsche-ն ներկայացրել է Panamera Platinum շքեղ մոդելները (լուսանկարները)

Porsche-ն Panamera-ի տեսականին ավելացրել է երեք նոր մոդելով, որոնք առաջարկում են հարմարավետությանն ուղղված գործառույթների ավելի բարձր մակարդակ, հաղորդում է CarBuzz-ը:

Panamera Platinum շարքը նախատեսվում է ներկայացնել նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսի ավտոսրահում: Ավտոմեքենաների մատակարարումները կսկսվեն 2022 թվականի հունվարի վերջին։

Տեսականին ներկայացված է Panamera, Panamera 4, Panamera 4 E-Hybrid մոդիֆիկացիաներով: Առաջին երկու մոդելների շարժիչի հզորությունը կկազմի 325 ձիաուժ, մինչդեռ Panamera 4 E-Hybrid-ը կունենա 455 ձիաուժ:

2022 թվականի Porsche Panamera Platinum Edition-ի բազային մոդելի գինը սկսվում է 103 250 դոլարից: