գլխավոր Սպորտ Պաշտոնական. Հայաստան-Ալբանիա խաղը չեղարկվել է

Պաշտոնական. Հայաստան-Ալբանիա խաղը չեղարկվել է

Հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան – Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի Facebook-յան էջը: 

Որոշումը կայացրել է ՈՒԵՖԱ-ն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:

ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը, և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս:ՈՒԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:Ավելացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան-Ալբանիա և Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈՒԵՖԱ: