գլխավոր Քաղաքականություն Եվրամիությունը Մինսկի խումբն համարում է Ղարաբաղի խնդրի կարգավորման լավագույն պլատֆորմը

Եվրամիությունը Մինսկի խումբն համարում է Ղարաբաղի խնդրի կարգավորման լավագույն պլատֆորմը

Եվրամիությունը Մինսկի խումբն համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լավագույն պլատֆորմը: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն և հավելել, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը դեռևս տարածաշրջան այցելելու ծրագրեր չունի։ «Բարձր ներկայացուցիչը սկզբունքորեն միշտ պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ իր ջանքերը կարող են օգտակար լինել, բայց նա Մինսկի խումբը համարում է այս հակամարտության լուծման լավագույն պլատֆորմը, քանի որ խումբն այս հարցում միջազգային ճանաչում ունեցող մեխանիզմ է», – ասել է Ստանոն՝ պատասխանելով հակամարտության կարգավորման համար Բորելի՝ տարածաշրջան այցելելու մասին լրագրողների հարցին: