
Քիչ առաջ լրատվական կայքերում թյուրըմբռնում տեղի ունեցավ։ Բանն այն է, որ Newarmenia.am կայքը, հղում տալով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին գրել էր, որ ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում։ Քիչ անց նյութը հեռացվեց։ Բանն այն է, որ թյուրըմբռնում է եղել և Հայաստանում վայրէջք էր կատարել հատուկ բորտ, այլ ոչ թե՝ թիվ մեկ բորտը։ Շուտով այդ տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Մանե Գևորգյանի պարզաբանումը՝ ստորև։
Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն։