գլխավոր Սպորտ Պատանի ըմբիշները 7 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Պատանի ըմբիշները 7 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի հայ պատանի ըմբիշները մասնակցել են Բելառուսում կայացած միջազգային մրցաշարի: 240 ըմբիշ տարբեր երկրներից մասնակցել են ստուգատեսին: 

Հայ մարզիկները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիրներն են Հայկ Լյուդվիգյանը 48կգ, Գասպար Տերտերյանը 51կգ, Արմեն Սուքիասյանը 55կգ, Ռոստոմ Մակիչյանը 60կգ, Աշոտ Խաչատրյանը 65կգ, Արման Մելքոնյանը 77կգ, Արշակ Գեղամյանը 80կգ։Արծաթե մեդալներ նվաճել են Սուրեն Մովսեսյանը 57կգ և Աշոտ Մանուկյանը 60կգ։

Բրոնզ եմդալներ են նվաճել Անդրանիկ Սեդրակյանը 60կգ, Հենրիկ Գևորգյանը 65կգ, Սևակ Բաղրամյանը 77կգ և Հարություն Կիրակոսյանը 92 կգ։