գլխավոր Քաղաքականություն Խնդրում և հորդորում ենք ձեզանից յուրաքանչյուրին չկազմակերպել և չմասնակցել որևէ ակցիայի․ ՌԴ-ում...

Խնդրում և հորդորում ենք ձեզանից յուրաքանչյուրին չկազմակերպել և չմասնակցել որևէ ակցիայի․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հայտարարություն է տարածել․

«Անցած մի քանի ժամվա ընթացքում դեսպանատունը հայրենակիցներից տեղեկություններ է ստանում տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրությունների մասին`Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնելու համար:

Մենք խնդրում և հորդորում ենք ձեզանից յուրաքանչյուրին չկազմակերպել և չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին տեղերում և լիովին զերծ մնալ ձեր մտահոգությունների արտահայտման նման ձևերից:

Կրկին խնդրում ենք բոլորիդ, անկախ քաղաքացիությունից, պահպանել Ռուսաստանի Դաշնության օրենքները, չտրվել սադրանքներին և տեղեկացնել մեզ հնարավոր նման դրսևորումների մասին»,- ասված է հայտարարության մեջ: