գլխավոր Իրադարձային Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային

Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային

Գլենդելում ծրագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքին: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացրել է, որ մեքենաների երթով շարժվել են Փասադենա քաղաք, որտեղ քաղաքապետարանի առջև անցկացվել է բողոքի ցույց։ Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին և հույս հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն:

Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Գլենդելում՝ Արցախի պողոտայում։ Լոս Անջելեսի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում՝ հաջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Ցույցերի մասնակիցները Ադրբեջանին ու Թուրքիային սանձելու կոչերը հնչեցնում են նաև օտար լեզուներով. Եվրոպայից ԱՄՆ մեկնած հայերը հորդոր են հղում այն երկրների լեզուներով, որտեղից եկել են իրենք:

Լոս Անջելեսում տոնել են նաև լռության պատը կոտրելու հաղթանակը. CNN-ը հոկտեմբերի 3-ին անցկացված բողոքի ցույցերից հետո անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

Սեպտեմբերի 27-ից սկսած Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ գործողություններից հետո աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերը և հազարավոր օտարազգիներ անցկացնում են ակցիաներ՝ բողոքի ձայնը բարձրացնելով ռազմական գործողությունների առնչությամբ: Նրանք կոչով դիմում են կառավարություններին, միջազգային կազմակերպություններին սահմանային իրավիճակի վերաբերյալ գնահատական տալու և նպաստելու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու գործում: Միջոցառումների ժամանակ համայնքների ներկայացուցիչները, Հայաստանին ու Արցախին օգնելու համար նաև հանդես են գալիս, առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրմամբ: Չեն մոռանում հիշեցնել «Հայաստան» համահայկական դրամում «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» բացված խորագրով դրամահավաքի մասին՝ հորդորելով կատարել ներդրում: 

Դալլասի հայերը ևս սկսել են լայնածավալ ցույցերի շարք իրականացնել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի:

https://www.facebook.com/watch/?v=360042608477028