գլխավոր Իրադարձային Հերոսական դրվագներ ռազմաճակատից

Հերոսական դրվագներ ռազմաճակատից

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում․

«Հերոսական դրվագներ
Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը»։