գլխավոր Գլխավոր Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում․ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում․ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին հորդորի ԼՂ տարածաշրջանում դադարեցնել զինված բախումները և բանակցություններ վարել, գրում է Tasnim News Agency-ն։

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սաիդ Ղաթիբզադեն, ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերի հետ Իրանի բարեկամական հարաբերությունները, ասել է, որ Թեհրանը փորձում է կապ պահպանել Երևանի, Բաքվի և տարածաշրջանային այլ դերակատաների հետ, որպեսզի վերջ դնի պատերազմին:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև բազմամյա վեճի ռազմական լուծումն անհնարին է՝ հավելելով, որ երկու կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն զինված բախումները և քաղաքական բանակցություններ սկսեն։

«Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան պատերազմի և բռնության շարունակումից»,- հավելել է նա: