գլխավոր Իրադարձային Հայաստան են այցելում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբեր. ՀՀ ԱԳՆ

Հայաստան են այցելում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբեր. ՀՀ ԱԳՆ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր: Արմենպրեսին այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։

Համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. տրվում են տարատեսակ մեկնաբանություններ՝ այցը կապելով ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետ: