գլխավոր Տեխնո Audi-ն ներկայացրել է A8L Horch շքեղ սեդանը՝ նախատեսված Չինաստանի համար (լուսանկարներ)

Audi-ն ներկայացրել է A8L Horch շքեղ սեդանը՝ նախատեսված Չինաստանի համար (լուսանկարներ)

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Չինաստանի համար նախատեսված A8L Horch ներկայացուցչական սեդանը:

Երկար անվային բազայով սեդանները շատ հայտնի են Չինաստանում, ուստի A8 L-ը, որը 130 միլիմետրով երկար է A8-ից, լավագույն տարբերակն է շքեղ սեդանի համար:

Քանի որ Չինաստանում 3 լիտրից ավելի աշխատանքային ծավալով շարժիչների վրա զգալի հարկեր են դրված,  Audi-ն որոշել է 2021 թվականի A8 L Horch-ն առաջարկել 340 ձիաուժ հզորությամբ 48 վոլտ մեղմ հիբրիդային համակարգով:

2021 թվականի Audi A8 L Horch-ի հանրային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 19-ին Գուանչժոուի ավտոսրահում: