
«Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին»,- Twitter-ի իր էջում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին:
«Լոս Անջելեսը հպարտ է՝ հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին՝ իրականացնել կայուն և խիստ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար։ Թուրքիան պետք է դուրս գա գործողություններից»,- նշել է քաղաքապետը:
L.A. is proud to be home to the largest Armenian diaspora. We stand with the people of Armenia. I urge our leaders in Washington to conduct the sustained and rigorous diplomacy necessary to bring peace to the Artsakh region. Turkey must disengage.
— MayorOfLA (@MayorOfLA) October 5, 2020