գլխավոր Գլխավոր «Պատահական չէ, որ հայ զինվորականները սպանված ադրբեջանցի զինվորների գրպաններից ներարկիչներ են գտնում»․...

«Պատահական չէ, որ հայ զինվորականները սպանված ադրբեջանցի զինվորների գրպաններից ներարկիչներ են գտնում»․ New Europe

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի՝ Կասպյան տարածաշրջանի ավելի շատ երկրների մասնակցությամբ։ Ադրբեջանից, Հայաստանից և Թուրքիայից բացի, հակամարտությանը կարող են ներքաշվել Ռուսաստանն ու Թուրքմենստանը, գրում է New Europe բելգիական թերթը։

«Թուրքիան այսօր առավել քան երբևէ բախվում է ներքին տնտեսական խնդիրների, ինչպես նաև մեկուսանում է արևմտյան խոշորագույն տերություններից՝ ԱՄՆ-ից և ԵՄ-ից, ինչպես նաև Ռուսաստանից։ Վերջին տասնամյակում իշխանությունն ամեն գնով պահպանելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավտորիտար ռեժիմ է սահմանել, որն աստիճանաբար անցում է կատարում բռնապետության՝ կործանելով երկրի տնտեսությունը և երկիրը ներքաշելով տնտեսական սկանդալների մեջ, որոնք հիմնականում վերաբերում են Էրդողանի ընտանիքի ներքին շրջանակին»,- գրում է թերթը։

Ինչպես ընդգծում է New Europe-ը, «հասարակական կարծիքն իրական խնդիրներից շեղելու համար Էրդողանը ներքաշվել է արտաքին պատերազմների մեջ Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ նաև Հայաստանում, պատերազմ է հրահրել նաև Հունաստանի և Կիպրոսի դեմ»։

Թերթի համաձայն՝ ԵՄ-ն, այն դեպքում, երբ նրա տարածքներն ուղղակի սպառնալիքի տակ են Թուրքիայի կողմից, Գերմանիայի ճնշման ներքո պահպանում է չափավոր քննադատական, բայց հաստատուն դիրքորոշում: Գերմանիայում ապրում են մոտ հինգ միլիոն մահմեդականներ, որոնք երբեք չեն ինտեգրվել գերմանական հասարակությանը: Նրանք բոլորը կազմակերպված են, գտնվում են Անկարայի վերահսկողության տակ՝ հազարավոր մզկիթներով, իսլամական մշակութային կենտրոններով, դպրոցներով և գերմանական կառավարությունը չունի ո՛չ ուժ, ո՛չ էլ վճռականություն՝ դիմակայելու Թուրքիայի մշտական շանտաժին։

«Քանի որ Թուրքիան, ստիպված էր նվազեցնել ռազմական տոնայնությունը Հունաստանի և Կիպրոսի՝ ԵՄ երկու անդամ պետությունների նկատմամբ և մտնել բանակցությունների մեջ, Էրդողանը Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին հանձնարարել է Լեռնային Ղարաբաղում պատերազմ հայտարարել Հայաստանին»,- ընդգծում է աղբյուրը։

Թերթը նաև ընդգծում է, որ Թուրքիան խորապես ներթափանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմ, ինչը բացատրում է նավթի, գազի և խողովակաշարերի ոլորտներում տարբեր գործարքները։ Նույն համատեքստում Էրդողանը հանձնարարել է Ալիևին պատերազմ հայտարարել Արցախին և պատահական չէ, որ հայ զինվորականները սպանված ադրբեջանցի զինվորների գրպաններից ներարկիչներ և օփիում են գտնում, քանի որ այդ մարտավարությունը Լիբիայում լայնորեն օգտագործվում է թուրքական բանակի կողմից։