գլխավոր Տեխնո Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 11-ի նոր սերնդի մոդելները (լուսանկարներ)

Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 11-ի նոր սերնդի մոդելները (լուսանկարներ)

Xiaomi-ն ցուցադրել է Redmi Note 11 սմարթֆոնների նոր սերնդի մոդելները: Բացի բազային մոդելից, չինական ընկերությունը ներկայացրել է Redmi Note 11 Pro և Redmi Note 11 Pro + տարբերակները, գրում է korrespondent.net-ը։

Note 11 սմարթֆոնների ամբողջ ընտանիքն աշխատում է Android 11-ով:

Redmi Note 11-ը հագեցած է 6,6 դյույմանոց IPS էկրանով՝ 90 Հց թարմացման արագությամբ, Full HD + լուծաչափով (2400 x 1080 պիքսել), 16 մեգապիքսել դիմային տեսախցիկով, 50 մեգապիքսել հիմնական տեսախցիկով:

Օպերատիվ հիշողության ծավալը, կախված տարբերակից, կազմում է 4, 6 կամ 8 ԳԲ, իսկ մշտական հիշողությունը՝ 128 կամ 256 ԳԲ։

Redmi Note 11 Pro-ն և Redmi Note 11 Pro+-ը գրեթե նույնական են, բացի մարտկոցի աշխատանքի տևողությունից: Առաջինն ունի 5160 մԱժ մարտկոց և 67 Վտ լիցքավորում, իսկ երկրորդն ունի 4500 մԱժ մարտկոց՝ 120 Վտ հզորությամբ։ Փաթեթում ներառված էր գերարագ սնուցման բլոկ։

Երկու մոդելներն էլ ստացել են Samsung-ի 6,67 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ, Gorilla Glass 5 պաշտպանիչ ապակի և MediaTek Dimensity 920 միջնակարգ պրոցեսորներ՝ 5G-ի աջակցությամբ: Սմարթֆոնները պաշտպանված են փոշուց և խոնավությունից՝ համաձայն IP53 ստանդարտի։

Redmi Note 11 շարքը Չինաստանում վաճառքի կհանվի նոյեմբերին։

Redmi Note 11-ի գինը, կախված հիշողության ծավալից, կկազմի 190 դոլարից մինչև 265 դոլար, Redmi Note 11 Pro-ն՝ 250 դոլարից մինչև 330 դոլար, Redmi Note 11 Pro +-ը՝ 300 դոլարից մինչև 360 դոլար։

Redmi Note 11

Redmi Note 11 Pro