գլխավոր Տեխնո Rolls-Royce-ը ներկայացրել է նոր սերնդի Ghost սեդանի հատուկ տարբերակը՝ Black Badge-ը (լուսանկարներ)

Rolls-Royce-ը ներկայացրել է նոր սերնդի Ghost սեդանի հատուկ տարբերակը՝ Black Badge-ը (լուսանկարներ)

Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Ghost սեդանի հատուկ տարբերակը, որը դարձել է Black Badge ֆիրմային շարքի մասը։ Մեքենան ստացել է թափքի յուրահատուկ գունավորում և ավելի հզոր շարժիչ՝ համեմատած ստանդարտ մոդելի։

Rolls-Royce Ghost Black Badge-ն աշխատում է արդիականացված 6,75 լիտրանոց երկտուրբո V12 շարժիչով՝ 571 ձիաուժ հզորությամբ: 

Մեքենաներն արդեն հասանելի են պատվերի համար։ Նոր Rolls-Royce Ghost Black Badge-ի գները առանձին քննարկվում են յուրաքանչյուր հաճախորդի հետ: Ենթադրաբար, նման սեդանը կարժենա առնվազն 400 հազար եվրո։