գլխավոր Իրադարձային Ադրբեջանի ազգային հերոսը մարդասպան է. նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման

Ադրբեջանի ազգային հերոսը մարդասպան է. նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման

Ադրբեջանի ազգային հերոսի կոչում ունեցող գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովին 10 տարվա ազատազրկման են դատապարտել՝ գործարարի սպանության համար: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։

Ծանր հանցագործությունների դատարանը Աքփերովին ուղարկել է խիստ ռեժիմի գաղութ։ Բացի այդ, նա տուժած կողմին պետք է վճարի 40 հազար մանաթ (25 հազար դոլար)՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ընդ որում, դատարանը Աքփերովին չի զրկել ազգային հերոսի տիտղոսից, զինվորական կոչումից, պարգեւներից եւ մեդալներից:

Աքփերովը ձերբակալվել էր մարտին։ Նրան մեղադրել են՝ 2001թ. – ին Կիեւում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւի սպանության մեջ։

Հետաքննությունը ենթադրում է, որ Աքփերովի եւ Ալիեւի միջեւ կոնֆլիկտ է ծագել սրճարանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ եւ զինվորականը դանակով հարվածել է գործարարին:

Աքփերովին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության եւ խուլիգանության համար: Բաքվի ռազմական դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը, հիշեցնում է Oxu.az-ը։

Մեղադրող կողմը պահանջում էր գեներալին դատապարտել 11 տարվա ազատազրկման։