գլխավոր Միջազգային ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ ՌԴ-ում դեսպանատան աշխատանքը կհասնի տեխնիկական գործառույթների կատարման մակարդակին

ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ ՌԴ-ում դեսպանատան աշխատանքը կհասնի տեխնիկական գործառույթների կատարման մակարդակին

Միացյալ Նահանգները մոտենում է այն վիճակին, երբ գործող սահմանափակումների լույսի ներքո Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայությունը կհասնի միայն տեխնիկական գործառույթների իրականացման մակարդակին։ Նման պնդմամբ, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձր կարգի ներկայացուցիչը։

Պաշտոնյայի խոսքով, որի անունը չի նշվում, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հաստիքացուցակը 2017 թվականի 1200-ից կրճատվել է մինչեւ 120այս պահին: «Մենք մոտենում ենք նրան, որ հաջորդ տարի մի օր բախվենք մի իրավիճակի հետ, որում մեզ համար պարզապես դժվար կլինի շարունակել ինչ-որ բան, բացի դեսպանատանը պահակախմբի ներկայությանը աջակցելուց»,-ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտոնատար անձինք շարունակում են բանակցություններ վարել ՌԴ գործընկերների հետ՝ հարաբերություններում իրավիճակի կայունացման վերաբերյալ։