գլխավոր Միջազգային Սպիտակ տունն առայժմ չի կարող հաստատել Բայդեն-Էրդողան հանդիպման մասին տեղեկությունը

Սպիտակ տունն առայժմ չի կարող հաստատել Բայդեն-Էրդողան հանդիպման մասին տեղեկությունը

Ամերիկյան վարչակազմն առայժմ չի կարող հաստատել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու են Գլազգոյում: Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին չորեքշաբթի հերթական ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել այս հայտարարությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հիմա ես դեռ ոչինչ չեմ կարող հաստատել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բայդենն ու Էրդողանը նախատեսում են հանդիպել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի շրջանակներում, որը կսկսվի Գլազգոյում հոկտեմբերի 31-ին:

Չորեքշաբթի Էրդողանը լրագրողներին ասել է, որ Գլազգոյում Բայդենի հետ իր առաջիկա բանակցությունների հիմնական թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։