գլխավոր Իրադարձային Երևանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota...

Երևանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր. shamshyan.com

Հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: