գլխավոր Աշխարհ Մոսկվայում կողոպտիչները թոշակառուից միլիոնավոր ռուբլի են գողացել

Մոսկվայում կողոպտիչները թոշակառուից միլիոնավոր ռուբլի են գողացել

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կողոպտիչներին, որոնք 78-ամյա մոսկվացի տղամարդուց գողացել են մոտ 3,7 մլն ռուբլի: Այս մասին չորեքշաբթի օրը, հոկտեմբերի 27-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պարկովայա 15-րդ փողոցում տարեց մոսկվացու բնակարան է զանգահարել մի աղջիկ եւ խնդրել իրեն ջուր տալ։ Թոշակառուն նրան բնակարան է թողել եւ սուրճ առաջարկել։ Երբ տանտերը գնացել է խոհանոց՝ թեյնիկը միացնելու, աղջիկը բացել է մուտքի դուռը, եւ երկու տղամարդ ներխուժել են բնակարան: Դանակով սպառնալով՝ կողոպտիչները կապել են թոշակառուին եւ գումար պահանջել։

Տարեց տղամարդը, ազատ արձակվելով, զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել կատարվածի մասին։