գլխավոր Իրադարձային Ուժեղացված ծառայություն` Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

Ուժեղացված ծառայություն` Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ոստիկանության ուժեղացված ծառայության ժամանակ տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 150-ից ավելի անձ, ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ կատարվել են խուզարկություններ ու զննություններ։

Նշվում է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեն, դանակներ, կռփազենքեր, մահակներ, կեղծ ու գողացված համարանիշեր։

«Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Բացի այդ, ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաև Սարի թաղում հաշվառված 27-ամյա երիտասարդ, որը Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։ Ոստիկանությունը հայտնում է, որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։