գլխավոր Միջազգային Եվրոպայում գազի գինն ընկել Է Պուտինի հայտարարությունից հետո

Եվրոպայում գազի գինն ընկել Է Պուտինի հայտարարությունից հետո

Եվրոպայում գազի գները նվազել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Գազպրոմին» ուղղված հանձնարարությունից հետո առ այն, որ գազի մատակարարումները դեպի Եվրոպա ավելացնելու են: Արժեքի նվազման մասին վկայում են ICE բորսայի տվյալները։

Գազի գինը 1000 խմ-ի համար 1041 դոլարից իջել է մինչեւ 1008 դոլար։ Արժեքը նվազել է այն բանից հետո, երբ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Պուտինի հանձնարարականին ի պատասխան հայտարարել է, որ ռուսական մատակարարը նոյեմբերի 8-ից հետո կավելացնի գազի ծավալները եվրոպական պահեստներում: