գլխավոր Միջազգային Շվեյցարիան Ղրիմի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

Շվեյցարիան Ղրիմի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

Շվեյցարիան միացել է միջազգային պատժամիջոցների ռեժիմին, որը ենթադրում է Ռուսաստանի դեմ սահմանափակումներ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման» պատճառով։

Այս մասին ասվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից։

Տեքստի համաձայն՝ Ղրիմի «բռնակցման» պատճառով սահմանված պատժամիջոցների ցանկում ներառվել են ՌԴ ևս ութ քաղաքացիներ՝ թերակղզու տարածքում գործող ռուս դատավորներ, դատախազներ և իրավապահներ։