գլխավոր Միջազգային Պուտինի ասած քարտեզները համընկնում են վարչատարածքային բաժանմամբ նկարագրված ՀՀ-ին. Փաշինյան

Պուտինի ասած քարտեզները համընկնում են վարչատարածքային բաժանմամբ նկարագրված ՀՀ-ին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ էսահմանազատման համար քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, այլ 99 տոկոսով համընկնում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված ՀՀ-ին։ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց այդ մասին անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասածին։

Նշենք, որ Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ իր ելույթում ասել էրՌԴ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս ինչպիսին է եղել Հայաստանի սահմանը։

«Ի դեպ, վարչատարածքային բաժանման օրենքը ցույց է տալիս ՀՀ տարածքը, իսկ սահմանը, որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով։ Այո՛, ՌԴ նախագահն ասել է իրենց մոտ եղած քարտեզների մասին, և ես էլ ասում եմ` այո՛, պետք են այդ քարտեզները, պետք են այդ քննարկումները։ Սա չի նշանակում, որ այդ քարտեզների օրինակներից Հայաստանում չկան»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ՌԴ–ն այս գործում ներգրավվածություն ունի և պետք է ունենա։ Վարչապետը նշեց` դելիմիտացիայի համար պետք է օգտագործեն Խորհրդային միության այն քարտեզները, որոնք իրավական հիմք ունեն։ Տարբեր թվականների քարտեզները, ըստ նրա, ընդամենը նույնի վերատպումներն են, սակայն դրանց մեջ տարածքային որոշակի տարբերություններ կան։

Հիշեցնենք, որ Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Պուտինը հայտարարել էր նաև, որ անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։