գլխավոր Իրադարձային Զախարովան հրեշավոր է համարել՝ ԱՄՆ-ում «սեռը» սյունակում «X» նշումով անձնագրեր տրամադրելը

Զախարովան հրեշավոր է համարել՝ ԱՄՆ-ում «սեռը» սյունակում «X» նշումով անձնագրեր տրամադրելը

ԱՄՆ – ը և Արևմուտքի մյուս երկրները ինքնության և սեռի ընտրության ազատության քողի տակ փորձում են մարդկությանը պարտադրել նորմայի հրեշավոր փոփոխություններ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում առաջին անձնագրի տրամադրումը, որտեղ «Սեռը» սյունակում նշվում է «X»։

«ԱՄՆ – ում առաջին անձնագիրն է տրվել երրորդ գենդերով՝ համապատասխան սյունակում արական կամ իգական սեռի փոխարեն նշված է «X»։ Այսօրվա դրությամբ երրորդ գենդերն արդեն կա մի շարք պետությունների անձնագրերում, ներառյալ Ավստրալիան, Հնդկաստանը, Կանադան, Մալթան, Նեպալը եւ Նոր Զելանդիան», – հայտնել է նա:

«Ահա նրանք՝ Х մարդիկ: «Նոր նորմաներ»,ինչպիսիք որ կան։ Հրեշավոր կերպարանափոխություններ, որոնք մեզ պարտադրում են ընտրության ազատության քողի տակ», – նշել է դիվանագետը։

Չորեքշաբթի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները տվել են առաջին անձնագիրը, որտեղ «սեռը» սյունակում նշված է ոչ թե «արական» կամ «իգական», այլ «X»: Այս տարվա ամռանը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են անձնագիր կամ արտասահմանում ծննդյան մասին հյուպատոսական տեղեկանքներ ստանալու համար դիմումատուներին թույլ տալ ինքնուրույն ընտրել, թե ինչ նշել «սեռը» սյունակում:

Ինչպես այն ժամանակ նշել էր Բլինկենը, «այլեւս բժշկական հաստատում չի պահանջվի, եթե սեռի ընտրությունը» չի համընկնում անձը հաստատող այլ փաստաթղթերում առկա տվյալների հետ: Նրանք, ովքեր իրենց չեն դասում ոչ արական, ոչ էլ իգական սեռին, կարող են նշել «X» համապատասխան սյունակում։