գլխավոր Աշխարհ Հացադուլ անող Սաակաշվիլին հրաժարվել է բժշկական օգնությունից

Հացադուլ անող Սաակաշվիլին հրաժարվել է բժշկական օգնությունից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը հացադուլ է անում բանտում, հրաժարվել է բժշկական օգնությունից և իր վիճակը մեղմացնող բժշկական ընթացակարգերից, բանտարկյալի հետ հանդիպումից հետո ասել է ուկրաինացի բժիշկ Մաքսիմ Պերեբիինիսը, գրում է sputnik-georgia.ru-ն։

Սաակաշվիլին արդեն 27-րդ օրն է հացադուլի մեջ է։ Բանտարկյալի անձնական բժիշկը մտավախություն ունի նրա առողջության համար և պահանջում է նրան տեղափոխել քաղաքացիական բազմամասնագիտական կլինիկա։

Վրաստանի արդարադատության նախարարությունն իր հերթին առաջարկում է հիվանդին տեղափոխել Գլդանիի թիվ 18 բանտի քրեակատարողական հիվանդանոց։ Մինչդեռ նախկին նախագահի փաստաբանները վախենում են նրա անվտանգության համար, եթե նրան տեղափոխեն բանտային հիվանդանոց։

«Քանի որ իրեն մերժել են օգնությունը, Սահակաշվիլին ասել է, որ այսօրվանից հրաժարվում է բժշկական օգնությունից: Նա հրաժարվում է թեստերից և բուժական պրոցեդուրաներից, որոնք օգնում են թուլացնել քաղցը: Եթե նրան բժշկական օգնություն չտրամադրեն, դա մեծացնում է հացադուլի ընթացքում նրա առողջության վատթարացման վտանգը», – լրագրողներին ասել է Պերեբիինիսը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Սաակաշվիլիին կորցնել բժշկական վերահսկողությունը։

Ըստ  բժշկի, որը ժամանել էր Ուկրաինայից Սաակաշվիլիի հետ հանդիպելու, նրան թույլ չեն տվել անձամբ զննել նախկին նախագահին, և նրանք շփվել են ապակու միջով։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: