գլխավոր Քաղաքականություն «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն նրա հրաժարականի...

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը. Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունն  Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին  կարող է քննարկել միայն նրա  հրաժարականի տեքստը. Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Մամիջանյանի հայտարարությունից հետո խորհրդարանում աղմուկ բարձրացավ։ Պատգամավորը նշեց, որ մնացյալ բոլոր դեպքերի համար կառավարությունը և դրա ղեկավարը հաշվետու են ԱԺ-ին։ 

«Կհրավիրվեն ամենատարբեր ձևաչափերի, հրատապ նիստերի շրջանակներում  ԱԺ ու  կզեկուցեն, թե այդ հարցերի շուրջ ի՞նչ իրավիճակ է ու տեղի կունենա քննարկում»։

Մամիջանյանը նշեց, որ հարց տալու այլ ճանապարհ կգտնի, որովհետև խորհրդարանում տիրող իրավիճակում հարց տալ չի պատրաստվում։

Միաժամանակ նա նշեց, որ ԱԺ-ում ստեղծված նման մթնոլորտում հարց տալու իմաստ չի տեսնում։