գլխավոր Իրադարձային Կիմ Չեն Ընը հյուսիսկորեացիներին կոչ է արել մինչև 2025 թվականն ավելի քիչ...

Կիմ Չեն Ընը հյուսիսկորեացիներին կոչ է արել մինչև 2025 թվականն ավելի քիչ ուտել

Հյուսիսային Կորեայի կառավարությունը՝ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ, զգուշացրել է քաղաքացիներին քիչ ուտել։ Մարդիկ ստիպված կլինեն նվազեցնել իրենց ախորժակը մինչև 2025 թվականը, երբ երկիրը կբացի Չինաստանի հետ սահմանը, հայտնում է Daily Mail-ը։

Հյուսիսային Կորեան փակել է Չինաստանի հետ սահմանը 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս քայլը լուրջ ազդեցություն է ունեցել ԿԺԴՀ-ի տնտեսության վրա՝ սպառողական ապրանքների գները կտրուկ բարձրացել են, իսկ ապրանքներն անհետացել են խանութների վաճառադարակներից:

Աղբյուրների համաձայն՝ անբավարար սնունդն արդեն ազդում է Հյուսիսային Կորեայի քաղաքացիների կյանքի վրա։ Մարդիկ դժգոհում են, որ սննդի պակասը կդժվարացնի ձմռանը դիմանալը, էլ չասած մի քանի տարվա մասին։

«Սննդի հետ կապված վիճակն այս պահին կրիտիկական է: Երբ իշխանություններն ասում են, որ մինչև 2025 թվականը պետք է քիչ ուտել, մենք ոչինչ չենք կարող անել, քան մեծ հուսահատություն զգալ», – ասել է Հյուսիսային Կորեայի Սեունիջու քաղաքի բնակիչներից մեկը: