գլխավոր Իրադարձային Առողջապահության նախարարի հրամանով՝ նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական...

Առողջապահության նախարարի հրամանով՝ նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական պատասխանատվության. Ոստիկանություն

Ոստիկանությունում ուսումնասիրվել են ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած «Մտքերի հայկական գագաթաժողովի» լուսանկարներն ու տեսանյութը։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ այդ գագաթաժողովին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց դիմակի: Նրանց թվում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Tert.am-ի հարցին՝ նրանց նկատմամբ վարչական արձանագրություն կազմվե՞լ է, Ոստիկանությունից պատասխանել են.

«Գագաթաժողովի մասնակիցները, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ․ սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի Հավելված 1-ի երկրորդ կետի երրորդ և յոթերորդ ենթակետերի հիմքով, ենթակա չեն վարչական պատասխանատվության»: