գլխավոր Հասարակություն Ու՞ր է 5 միլիարդանոցը, ինչի՞ չի գալիս նիստերին, իսկ ձեր շեֆի հաշվին...

Ու՞ր է 5 միլիարդանոցը, ինչի՞ չի գալիս նիստերին, իսկ ձեր շեֆի հաշվին քանի՞ միլիոն կար. Փաշինյանը կրկին զայրացավ պատերազմի մասին հարցեր լսելիս

2020 թվականի հուլիսին Տավուշում ռազմական գործողություններից հետո բանակը բերված է եղել ուժեղացված ծառայության. Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս նշեց, որ ԳՇ-ում իրեն զեկուցել են, որ առաջնագծի մոտ՝ Ադրբեջանն այնքան ուժեր ունի կուտակված, որ ցանկացած պահի կարող է իրականացնել հարձակում

«Գործնականում հարվածներ հասցնելու համար մեծ զորաշարժեր իրականացնելու համար անհրաժեշտություն չկար»։

Փաշինյանը մեկ անգամ էլ կրկնեց, որ պատերազմի սկսվելու մասին տեղեկությունները միշտ են եղել՝ լսել է ՊՆ-ի և ԳՇ-ի գնահատականը, թե ինչպե՞ս պետք է վերաբերվել այդ տեղեկություններին։

Պատասխանելով Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնելու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին, Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ վերջին եռակողմ հանդիպումը եղել է ոչ թե 1996 թվականին, այլ 1997-ի ապրիլին։

«Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս է թողնվել Ռոբերտ Քոչարյանի օրոք և նրա կողմից, հենց ինքն է վկայել «Գոլոս Արմենիայի» հարցերին պատասխանելիս»։

Վարդևանյանը հետարարքվեց՝ արդյոք պատերազմի մասին տեղեկությունների ֆիլտրմանը բացի ռազական գերատեսչություններից այլ պաշտոնատար անձանցից որևէ մեկը մասնակից եղել է՝ օրինակ զինվորական, բայց ոչ ԳՇ-ից։ Եվ արդյոք երբ հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» նույն ժամանակ տեղյա՞կ էր նույն վարչատարածքային բաժմանման մասին օրենքի մասին։ Փաշինյանը հետարարքվեց՝ ինչո՞ւ են նույնանման հարցեր իրեն տալիս։

«Ի՞նչ եք ուզում պարզել։ 100 անգամ հարցրել եք, 100 անգամ պատասխանել եմ»,- ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, որ հարցը տալով ընդդիմությունը տպավորություն է ստեղծում, որ խորհրդավոր տեղեկություների են տիրապետում։

«Բան ունեք ասելու՝ բացահայտեք։ Էլի եմ ասում՝ ու՞ր է 5 միլիարդանոցը, ինչի՞ չի գալիս։ Ասում եք 5 միլիարդ տվեցին, ծախեցին, առան, ես էլ ասում եմ՝ ծախողն էլ, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ դուք եք։ Ի՞նչ է եղել, պետք լինի կապացուցենք էլ։ Ձեր ասած հարցով ի՞նչ եք ակնարկում՝ «Նույն ժամանակ Հանրապետության հրապարակով դեղին ժիգուլի անցավ, թե չանցա՞վ»։ Ես էլ կհարցնեմ՝ իսկ էդ ժամանակ ձեր շեֆի հարցին քանի՞ միլոն դոլար փող կար, դա ազնիվ եղանակո՞վ էր վաստակել, թե բանակից էր գողացել։ Իսկ որդիների հաշվին ո՞րքան փող կար»,- պատասխանեց Փաշինյանը՝ դիմելով Վարդևանյանին։ Միաժամանակ դահլիճից պատգամավորները արձագանքեցին նախ Փաշինյանին, ապա Ալեն Սիմոնյանին, որ Փաշինյանի պատասխանների ընթացքում չի հետևում ժամանակին։