գլխավոր Գլխավոր Նիկոլ Փաշինյանը խուսափեց ասել՝ երբ է պատրաստվում Արցախ այցելել

Նիկոլ Փաշինյանը խուսափեց ասել՝ երբ է պատրաստվում Արցախ այցելել

Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում Արցախ այցելել։ Խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այցելել են, շարունակում են այցելել և այլ պաշտոնյաների այցը կկազմակերպվի ըստ նպատակահարմարության։

Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, երբ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Արցախ, Իլհամ Ալիևը դրանից հետո զգուշացրեց, սպառնաց, որ Հայաստանի իշխանություններն այլևս չայցելեն Արցախ։

«Դրանից հետո մենք չենք ունեցել ո՛չ ձեր մակարդակով այց, ո՛չ նախագահի մակարդակով այց, ո՛չ էլ ԱԳ նախարարի կամ ԱԽ քարտուղարի մակարդակով այց։ Դուք ե՞րբ նպատակահարմարություն կգտնեք այցելել Արցախ»,-ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այդ հայտարարությունից հետո Հայաստանի տասնյակ պաշտոնյաներ այցելել են Արցախ։

«Ըստ նպատակահարմարության Արցախի նախագահի և իշխանությունների հետ որոշում կկայացնենք»,-հավելեց վարչապետը։