գլխավոր Իրադարձային Եվրոպական դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է օրական 1 միլիոն եվրո տուգանք վճարել՝ ԵՄ...

Եվրոպական դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է օրական 1 միլիոն եվրո տուգանք վճարել՝ ԵՄ օրենքները չկատարելու համար

Չորեքշաբթի Եվրոպական դատարանը Լեհաստանի համար սահմանել է տուգանք՝ օրական 1 միլիոն եվրոյի չափով՝ ԵՄ օրենսդրությանը նորմերը չկատարելու համար, գրում է swissinfo.ch կայքը:

«Արդարադատության եվրոպական դատարանի որոշմամբ Լեհաստանը պարտավորվում է վճարել օրական 1 միլիոն եվրո տուգանք ազգային օրենսդրության գործողությունը կասեցնելուց հրաժարվելու համար, որը, մասնավորապես, վերաբերում է Գերագույն դատարանի կարգապահական պալատի իրավասությանը,», – ասվում է Եվրոպական դատարանի թվիթերում։

Լեհաստանի Սահմանադրական դատարանը, որի խնդիրն է ստուգել երկրի սահմանադրության համապատասխանությունն այլ կանոնակարգերին, հոկտեմբերի սկզբին որոշել է, որ ԵՄ մի շարք օրենքներ և որոշ եվրոպական դատարանների որոշումներ հակասում են երկրի հիմնարար օրենքին:

Դատավորները հայտարարել են, որ Լեհաստանի անդամակցությունը Եվրամիությանը, իրենց կարծիքով, չի տալիս ԵՄ մարմիններին գերակայություն դատական համակարգում և չի նշանակում Լեհաստանի ինքնիշխանության փոխանցում։

Նման որոշումը հակասում է ԵՄ-ի օրենքի գերակայության սկզբունքին, որը պնդում են Բրյուսելում։ Այս սկզբունքը նշանակում է, որ ԵՄ անդամ երկրների իրավական նորմերը մի շարք ոլորտներում չպետք է կիրառվեն, եթե դրանք հակասում են եվրոպական իրավունքի նորմերին։