գլխավոր Գլխավոր Կարևոր կետեր Արծրուն Հովհաննիսյանի և Հայկակ Արշամյանի ասուլիսից

Կարևոր կետեր Արծրուն Հովհաննիսյանի և Հայկակ Արշամյանի ասուլիսից

Քիչ առաջ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Առանձնացրել ենք այդ ասուլիսի կարևոր կետերը։

․Ադրբեջանի ԶՈՒ-երը ինտենսիվորեն հրթիռակոծում են Ստեփանակերտը։ Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։ Արծրուն Հովհաննիսյան

․Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց՝ իբր՝ ՀՀ որոշ շրջաններից հրթռիակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որեւէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը, եւ դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը։ Արծրուն Հովհաննիսյան

․Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա համահայկական գլոբալ շարժման է վերածվել։ Աշխարհում չկա այնպիսի փոքր կամ մեծ համայնք, որն այս ամենին այս կամ այն ձեւով չի մասնակցում։ Մարդիկ գումար են ուղարկում, մեր կազմակերպությունների հեռախոսներին զանգերը չեն դադարում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան

․Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի առաջնագծում հաջողություններ ունենանք։ Ուստի բոլորին խնդրում եմ՝ որքան հնարավոր է ակտիվ եղեք, մենք պետք է մեծ գումարներ հավաքենք։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան

․Երեկ «Հովնանյան» հիմնադրամի նախագահն արեց մեծ քայլ եւ 3 միլիոն դոլար փոխանցեց Հիմնադրամին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան

․«Մանուկյան» հիմնադրամի նախագահը նույնպես երեք միլիոն դոլար է փոխանցել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան

․Երեկ խոսակցություն եմ ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին հավաքվի մինչեւ հինգ միլիոն դոլար, նրանք դա կկրնապատկեն, եւ մեկ միլիոնը միանգամից կուղարկեն Հայաստան համահայկական հիմնադրամին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան

․Հաջիեւի հայտարարությունները սադրանքի հող նախապատրաստող են։ Մի նուրբ հարց կա․ փաստացի, Ադրբեջանը շատ հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող։ Արծրուն Հովհաննիսյան

․Սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է, այս պարագայում հոսպիտալներն աշխատում են առանց հանգստի, կարող են լինել դեպքեր, որ վիրավորները ուշ հայտնաբերվեն։ Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք, փորձում ենք հնարավորինս սխալներ թույլ չտալ։ Արծրուն Հովհաննիսյան

․Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ կիրառվում են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա։ Արծրուն Հովհաննիսյան

․Մեր մեծահարուստ բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ լինել։ Սա շատ կարեւոր եւ անհրաժեշտ է։ Սա համազգային շարժում է, որին անմասն չպիտի մնա ոչ մի հայ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան