գլխավոր Իրադարձային Սյունիքում 20-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

Սյունիքում 20-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 20-ամյա  Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան- Մեղրի  ավտոճանապարհի 304-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող  КамАЗ 53213 մակնիշի  բեռնատարի հետնամասին: 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր, Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Կապան» բժշկական կենտրոն: