գլխավոր Շոուբիզնես «Վարսահարդարին պետք է աշխատանքից ազատել». Ջոլին մազերի անհաջող արհեստական երկարացման պատճառով բուռն...

«Վարսահարդարին պետք է աշխատանքից ազատել». Ջոլին մազերի անհաջող արհեստական երկարացման պատճառով բուռն քննարկումների թիրախում է հայտնվել (լուսանկարներ)

Աստղերի համար չափազանց կարևոր է վարսահարդարների և դիմահարդարների անթերի թիմ ունենալը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին ձախողում է ունեցել անհաջող վարսահարդարման պատճառով:

Պատճառը վարսերի արհեստական երկարացումն է, որը բավականին անբնական է արված եղել, ինչն էլ չի վրիպել Ջոլիի երկրպագուների աչքից:

Նրանք դերասանուհու մազերի հետ կապված վիճակն «աղետ» են որակել՝ 46-ամյա Ջոլիին խորհուրդ տալով աշխատանքից ազատել վարսահարդարին:

«Ինչպե՞ս եք թույլ տվել Անջելինա Ջոլիին կարմիր գորգով քայլել՝ մազերի երկարացման պատճառով նման տեսք ունենալով: Ինչ-որ մեկին պետք է աշխատանքից ազատել», – գրել է @mishnewbooty անունով օգտատերը:

«Ո՞վ է փորձել ցեխը գցել տիկին Ջոլիին մազերի այդ երկարացումներով», – գրել է @CoolCatVicky անունով մեկ այլ օգտատեր: