գլխավոր Միջազգային Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում կիրառել է թուրքական «Բայրաքթար»-ներ

Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում կիրառել է թուրքական «Բայրաքթար»-ներ

Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ Դոնբասում կիրառել են Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Ինչպես գրում է 24tv.ua-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում պատմել է ուկրաինացի զինվորականներին աջակցություն ցուցաբերող կամավոր Ռոման Դոնիկը։ Նա հրապարակել է համապատասխան տեսանյութը։

Նշվում է, որ Դոնեցկում հակառակորդի հրետանին ոչնչացնելու համար առաջին անգամ օգտագործվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ռոման Դոնիկը պատմել է, որ զինվորականները  որոշել են հարվածային անօդաչուներ օգտագործել ավելի քան 15 կիլոմետր հեռավորությունից աշխատելու համար։