գլխավոր Facebook Տեսնես մտքերի քանի գագաթաժողով են արել ազերիները, որ այդքան արագ օդանավակայան կառուցեցին․...

Տեսնես մտքերի քանի գագաթաժողով են արել ազերիները, որ այդքան արագ օդանավակայան կառուցեցին․ Գարիկ Քեռյան

Այսօր ադրբեջանական կայքերը ցուցադրեցին մեկ տարուց էլ ավելի քիչ ժամկետում կառուցված Ֆիզուլիի ժամանակակից օդանավակայանի բացման արարողությունը Էրդողանի և Ալիևի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Շատ ծանր տպավորություններ ունեմ, երբ հիշում եմ երկար ու ձիգ տարիներ շարունակվող մեր Հյուսիս_հարավ ավտոմայրուղու շինարարության խայտառակ արդյունքներն ու դրա հետ կապված կոռուպցիոն սկանդալները։

Տեսնես մտքերի քանի գագաթաժողով են արել ազերիները, որ այդքան արագ օդանավակայան կառուցեցին»,- գրել է նա։