գլխավոր Աշխարհ Բրազիլիայի լողափերից մեկում տղամարդը կռվել է ձեռքի տակ հայտնված կոկորդիլոսի օգնությամբ (տեսանյութ)

Բրազիլիայի լողափերից մեկում տղամարդը կռվել է ձեռքի տակ հայտնված կոկորդիլոսի օգնությամբ (տեսանյութ)

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տղամարդը ծովափին կռվի ժամանակ օգտագործել է ձեռքի տակ հայտնված փոքրիկ կոկորդիլոսը: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Մակումբա լողափում։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդկանցից մեկն իր ձեռքն առնում կայմանը՝ հակառակորդին ետ մղելու համար։ Սողունի օգնությամբ նա մի քանի անգամ հարձակվել է հակառակորդի վրա։

Տղամարդկանց բաժանել է ծովափ ժամանած փրկարարը։ Ավելի ուշ կայմանին բաց են թողել քաղաքային այգում։