գլխավոր Իրադարձային Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. shamshyan.com

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։