գլխավոր Իրադարձային Իտալիան Հայաստանը հեռացրել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է երկիր...

Իտալիան Հայաստանը հեռացրել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է երկիր մուտք գործել որոշակի պայմաններով

Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկրներ հեռացվել են D ցուցակից, որը ներառում է երրորդ երկրներ, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա որոշակի պայմաններով։

Ինչպես գրում է SchengenVisaInfo.com-ը, Հայաստանը ցանկից բացառված երկրների ցանկում է։

Իտալիայի առողջապահության նախարարության վերջին թարմացված ցուցակի համաձայն՝ այդ երկրների թվում են նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեհովինան, Բրունեյը, Լիբանաը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն։

Այդ երկրները տեղափոխվել են «E» ցուցակ, ինչը նշանակում է, որ այդ երկրներից ճանապարհորդներին թույլատրվում է մուտքն Իտալիա միայն կարևոր նպատակների համար՝ մուտքի կանոնների խիստ պահպանման պայմաններում, փոխանցում է: