գլխավոր Գլխավոր Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել գորիսեցու ավտոմեքենան, փորձել նրան իջեցնել մեքենայից

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել գորիսեցու ավտոմեքենան, փորձել նրան իջեցնել մեքենայից

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիս քաղաքի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի ավտոմեքենան, հարվածել մեքենային և փորձել վարորդին իջեցնել մեքենայից։

Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ ինքը ևս ստացել է, սակայն այս պահին ոչինչ ասել չի կարող, քանի որ քաղաքացու հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել։

Միջադեպի վերաբերյալ «Փաստինֆո»-ն փորձում է ստանալ իրավասու մարմինների մեկնաբանությունը։