գլխավոր Միջազգային «Նախ՝ կվերադարձնենք սկյութների ոսկին, իսկ հետո՝ Ղրիմը». Զելենսկի

«Նախ՝ կվերադարձնենք սկյութների ոսկին, իսկ հետո՝ Ղրիմը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ամստերդամի վերաքննիչ դատարանի որոշումը սկյութների ոսկու հավաքածուն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ, ասել է, որ Կիևը միշտ վերադարձնում է այն, ինչն իրենն է։

«Ուկրաինայի երկար սպասված հաղթանակը Ամստերդամի դատարանում: Սկյութների ոսկին կվերադառնա Ուկրաինա: Ես շնորհակալ եմ դատարանին արդար որոշման համար, ինչպես նաև  Արդարադատության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Մշակույթի նախարարության թիմերին՝ արդյունքի համար։ Մենք միշտ վերադարձնում ենք մերը։ Նախ՝ կվերադարձնենք սկյութների ոսկին, իսկ հետո՝ Ղրիմը», – երեքշաբթի գրել է Զելենսկին Twitter-ում։

Ղրիմի չորս թանգարաններից սկյութական ոսկու հավաքածուն, մոտ 2 հազար արտեֆակտ, վերցվել է 2014 թվականի փետրվարի սկզբին Ամստերդամի Allard Pearson թանգարանում ցուցադրության համար՝ նախքան Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին:2014 թվականի օգոստոսին Նիդեռլանդների թանգարանը որոշել է ցուցանմուշները չփոխանցել ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ղրիմին՝ մինչև իրավասու դատավորի որոշումը կամ կողմերի համաձայնությունը։ Միաժամանակ որոշվել է վերադարձնել հավաքածուի մի մասը Կիևի պատմական գանձերի թանգարանին։