գլխավոր Միջազգային Գերմանիայի նախագահը Մերկելին խնդրել է մնալ կանցլերի պաշտոնում

Գերմանիայի նախագահը Մերկելին խնդրել է մնալ կանցլերի պաշտոնում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը խնդրել է Անգելա Մերկելին շարունակել պաշտոնավարել Գերմանիայի կանցլերի պաշտոնում մինչև նոր կաբինետի ձևավորումը և իր իրավահաջորդի նշանակումը, գրում է Russia Today-ը։

Նշվում է, որ այս խնդրանքը համապատասխանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությանը և կապված է հոկտեմբերի 26-ին 20-րդ գումարման Բունդեսթագի հիմնադիր ժողովի բացման հետ։

Սեպտեմբերի վերջին Մերկելը շնորհավորել է սոցիալ-դեմոկրատ, ԳԴՀ կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցին՝ Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։