գլխավոր Մեդ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով

Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52677-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 984 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1286 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 38 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44710, փաստացի բուժվողներինը՝ 6545 (մեկ օրում ավելացել է 136-ով): Մեկ օրում արվել է 1054 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 308019 թեստ: