գլխավոր Տնտեսություն Տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում. Տիգրան Խաչատրյան

Տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում. Տիգրան Խաչատրյան

Այն հանգամանքը, որ հիմա գնաճը բարձր է, մտահոգիչ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Բարձր գնաճը որոշակի չափով տուգանում է տնտեսական աճը, դա էլ է փաստ։ Վերջին անգամ ԿԲ-ն եռամսյակային վերանայում իրականացրեց վարակային տոկոսադրույքների՝ 0.25 %-ով բարձրացնելով, դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների աճ, ինչն էլ որոշակիորեն զսպում է նաև տնտեսական ակտիվությունը։ Հիմա դրան ենք ականատես լինում»,-նշեց Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի կարծիքով դեռ վաղ է գնահատականների որևէ վերանայում անել։ Նա նշեց, այն, ինչ հիմա տեղի է ունենում անսպասելի չէր, քանի որ գիտեն՝ այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում, և ԿԲ-ն իր գործիքակազմով և քաղաքականությամբ ամեն բան անելու է՝ հաջորդ տարի կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ։

Հարցին, թե գնաճը զսպելու համար ինչ են անում, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ գնաճը զսպելու գործառույթը Կենտրոնական բանկինն է, և իրականացնում են այն ամենը, որոնք իրենց գործիքակազմով լիազորված է։