գլխավոր COVID-19 Հրապարակվել է կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի լուսանկարը

Հրապարակվել է կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի լուսանկարը

ՌԴ «Վեկտոր» հետազոտական կենտրոնի մասնագետներն առաջին անգամ բացառիկ լուսանկար են հրապարակել, որում պատկերվում է կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լուսանկարը ստացվել է էլեկտրոնային մանրադիտակի տեսախցիկի միջոցով: Վիրուսն արհեստականորեն աճեցվել է աֆրիկյան կապիկի երիկամի էպիթելի բջջի վրա: