գլխավոր Իրադարձային ՀՀ որոշ մարզերում երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը ձյուն է սպասվում

ՀՀ որոշ մարզերում երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը ձյուն է սպասվում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։

Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։