գլխավոր Աշխարհ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ռեստորանի մեջ. կա զոհ և վիրավորներ

Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ռեստորանի մեջ. կա զոհ և վիրավորներ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Վան-Նայս շրջանում կիրակի երեկոյան ավտոմեքենան բախվել է շենքին, որի ներսում ռեստորան է գտնվում:

Ինչպես հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ հղում անելով արտակարգ ծառայությանը, կատարվածի հետևանքով 1 մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել: Աղբյուրի տվյալներով՝ մահացածը կին է:

«Մեքենան ներխուժել է ռեստորանի շենք և հարվածել այցելուներից մեկին: Վերջինիս մահացած են գտել դեպքի վայրում»,- ասվում է փրկարար ծառայության հաղորդագրության մեջ: Հեռուստալիքի աղբյուրներից մեկի համաձայն՝ մեքենան բախվել է հանրախանութի:

Կասկածյալը հանձնվել է ոստիկանությանը հենց դեպքի վայրում: Իրավապահների խոսքով՝ նրան նախկինում արդեն կալանավորել են մեքենայով վտանգավոր երթևելության համար: